Բրազիլացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Ռոմարիոն աջակցել է Վինիսիուսին, ով չի ստացել «Ոսկե գնդակը»։ Մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող Ռոդրին։ Վինիսիուսը համարվում էր ֆավորիտ, սակայն զբաղեցրել է երկրորդ տեղը։
«Վինի, կյանքը, ինչպես ֆուտբոլը, այսպիսին է։ Երբեմն հաղթանակն անմիջապես չի գալիս: Ես շատ էի ցանկանում ձեզ մրցանակը շնորհել, բայց գիտեմ, որ դա խաղի մի մասն է, դա տեղի է ունենում նրանց հետ, ովքեր ձգտում են լավագույնը լինել:
Դուք տոկունություն և քաջություն եք ցուցաբերել ոչ միայն խաղադաշտում, այլև ռասիզմի դեմ պայքարում՝ իսկական հսկայի նման դիմակայելով մարտահրավերներին։ Ճանապարհորդությունը շարունակվում է։ Առջևում երկար ճանապարհ ունեք, շատ գավաթներ:
Մենք ձեզ հետ ենք ամեն խաղում, ամեն մարտում, քանի որ ձեր պայքարը մեր պայքարն է։ Շարունակեք ձեր աշխատանքը, առաջ գնացեք»,- սոցցանցերում գրել է 1994 թվականի աշխարհի չեմպիոնը։