Դորտմունդի «Բորուսիայի» առաջատարներից մեկը կարող է լքել ակումբը

Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Յուլիան Բրանդտին թույլ են տվել հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ 2024/2025 մրցաշրջանի ավարտին։ Այս մասին հայտնում է գերմանական SportBild պարբերականը:

Աղբյուրի համաձայն, տրանսֆերի պատճառ են դարձել այս մրցաշրջանում ակումբի անբավարար արդյունքները: Նշենք, որ «Բորուսիան» դուրս մնաց Գերմանիայի գավաթի խաղարկությունից 1/16 եզրափակչում՝ հյուրընկալվելիս զիջելով «Վոլֆսբուրգին»:

Հաղորդվում է, որ ակումբը կարող է վաճառել թիմի այլ խաղացողների ևս։ Դորտմունդի «Բորուսիան» այս պահին Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի յոթերորդ տեղում է: Թիմը ութ խաղից հետո վաստակել է 13 միավոր։ Չեմպիոնների լիգայի ամփոփիչ աղյուսակում «Բորուսիան» երեք խաղից հետո վեց միավորով 11-րդ տեղում են։