Մադրիդի «Ռեալի» երկրպագուները «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիի` «Ոսկե գնդակ» նվաճելուց հետո տոնակատարության ժամանակ ծաղրանք են նկատել են «Լոս Բլանկոսի» հարձակվողՎինիսիուս Ժունիորի հանդեպ։
Ինչպես հայտնում է RMC Sport-ը, որոշ երկրպագուներ վստահ են, որ «Ոսկե գնդակի» տոնակատարության ժամանակ իսպանացին ծաղրել է բրազիլացուն՝ Bella Ciao հայտնի երգի բառերը փոխելով «Vinicius Ciao»-ի։
Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձավ Անգլիայի Պրեմիեր Լիգայի առաջին ֆուտբոլիստն, ով արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը համապատասխան քվեարկությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը։ Լոս Բլանկոսի և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը երրորդն էր։