«Աթլետիկը» ամառային տրանսֆերային պատուհանից հետո կարողացավ իր շարքերում պահել վինգեր Նիկո Ուիլյամսին: Ըստ ամենայնի, 2025 թվականին լուրջ պայքար է ծավալվելու ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։
Մի քանի թոփ-ակումբներ պատրաստ են հսկայական գումարներ վճարել Ուիլյամսի համար: TodoFichajes պորտալի տվյալներով՝ Ուիլյամսի համար «Արսենալը», «Չելսին» և ՊՍԺ-ն պատրաստ կլինեն վճարել 150 միլիոն եվրո։ Հարկ է նշել, որ «Բարսելոնան» ցանկանում էր ձեռք բերել 22-ամյա Ուիլյամսին նախորդ ամառ։
Կատալոնացիները դեռևս ֆինանսական դժվարություններ ունեն, ուստի հստակ չէ, որ «բլաուգրանաները» կկարողանան պայքարել Նիկոյի տրանսֆերի համար, եթե առանցքային հարցը լինի գումարը: