Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ իսպանացի Միկել Արտետան պատասխանել է Ջեյմի Կարագերին՝ ասելով, որ նա ավելի շատ նմանվում է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին, այլ ոչ թե իր մենթորին՝ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլային։
«Ես թույլ կտամ, որ նա ասի իր խոսքը։
Ժոզե․ Իհարկե, ես նրան ճանաչում եմ 15 տարեկանից: Նա ինձ մարզել է։ Նա նվաճել է 26-ից 28 տիտղոս։ Նա այն մարդն է, ումով կարող ես իսկապես հիանալ, ինչպես է նա դա անում, ինչպես է նա փոխել մշակույթը ակումբներում, ինչպես է դա անում տարբեր երկրներում։
Բայց ես չեմ սիրում ինձ համեմատել որևէ մեկի հետ։ Ես անում եմ լավագույնը ֆուտբոլիստների և թիմի համար հաջողության հասնելու համար»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։