Daily Mail. Ռուբեն Ամորիմի նշանակումը «Մանչեսթեր Յունայթեդում» կարող է հետաձգվել

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Սպորտինգը» այժմ բանակցություններ են վարում պորտուգալական թիմի գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի պայմանագրով նախատեսված ծանուցման ժամկետի մասին։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ըստ աղբյուրի՝ այս ծանուցման ժամկետը կարող է լինել մի քանի շաբաթ, ինչի պատճառով Ամորիմը չի կարողանա գլխավորել «կարմիր սատանաներին» առաջիկա օրերին։ Սակայն ակումբները կարող են պայմանավորվել պայմանագրի վաղաժամ խզման շուրջ, ինչի շնորհիվ Ամորիմը կկարողանա անմիջապես հեռանալ «Սպորտինգից»։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Ամորիմը կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը» «Չելսիի» հետ խաղից հետո, որը կկայանա կիրակի օրը՝ նոյեմբերի 3-ին։