Գուտի․ «Ինձ համար այս «Ոսկե գնդակը» հեղինակություն չունի»

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Գուտին խոսել է «Ոսկե գնդակի» հանձնման արարողության մասին։ Մրցանակը ստացել է «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին։

«Ինձ համար այս «Ոսկե գնդակը» հեղինակություն չունի։ Չեմ հավատում։ Ասա ինձ, թե ինչ չափանիշներով է խոսքը գնում քվեարկության մասին»,- Գուտիի խոսքերն է մեջբերում El Chiringuito-ը։

Ռոդրին դարձել է Պրեմիեր լիգայի ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով ստացել է մրցանակը Կրիշտիանու Ռոնալդուից հետո 2008թ.։