Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը, ով երկրորդն էր «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքում, սոցցանցի իր էջում հրապարակել է մադրիդյան թիմի թիմային լուսանկարը։
«Միասին»,- գրել է Վինիսիուսը։
Երեկվա «Ոսկե գնդակի» հանդիսավոր արարողությունից հետո մադրիդցիներից շատերն աջակցել են Վինիսիուսին։