Անսու Ֆատին կարող է հեռանալ ձմռանը

«Բարսելոնայի» վինգեր Անսու Ֆատին կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալ Ժորժե Մենդեշը «Բարսելոնային» հարցրել է Ֆատիի հետ կապված ակումբի ծրագրերի մասին, իսկ կատալոնական ակումբի ղեկավարությունը հասկացրել է գործակալին, որ Ֆատին կարող է ինքնուրույն որոշել իր ապագան։

Հիշեցնենք, որ Ֆատին «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում 21-ամյա վինգերը մասնակցել է հինգ հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում արդյունավետ չի եղել։

Ֆատիի գործող աշխատանքային պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։