«Սպորտինգը» հայտարարել է, որ պորտուգալացի մասնագետ Ռուբեն Ամորիմը կհեռանա թիմի գլխավոր մարզչի պաշտոնից։
«Սպորտինգը» նաև հայտարարել է, որ 39-ամյա մարզիչը կդառնա «Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչը։ Նշվում է, որ պորտուգալական ակումբը «կարմիր սատանաներին» տեղեկացրել է, որ ակումբի հետ մարզչի պայմանագրի վաղաժամկետ խզումը գնահատվում է 10 միլիոն եվրո, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստակամություն է հայտնել վճարել «Սպորտինգին» նշված գումարը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ անգլիական ակումբը երկու տարով պայմանագիր է առաջարկել ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։