«Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալը խոսել է այն մասին, որ Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի խաղում (0:4) «սերուցքայինների» երկրպագուները ռասիստական հողի վրա վիրավորել են 17-ամյա ֆուտբոլիստին։
«Ի վերջո, նա, ով խաղադաշտում է եղել, ես եմ, գոլը տոնողը նույնպես ես եմ։ Այն, ինչ ձեզ դրսից ասում են երկրպագուները, անհեթեթություն է և չպետք է անհանգստացնի ձեզ։ Ընդհակառակը, եթե նրանք քեզ նման բան են ասում, նշանակում է, որ դու ամեն ինչ ճիշտ ես անում»,- Յամալի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ մադրիդյան ակումբի երկրպագուները սկսել են ակտիվորեն վիրավորել Յամալին այն բանից հետո, երբ նա 77-րդ րոպեին գոլ է խփել։