Կիլիան Մբապպեն կարող է լքել «Ռեալը» և տեղափոխվել ԱՊԼ

25-ամյա ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապպեն մոտ ժամանակներս կարող է հեռանալ Մադրիդի «Ռեալից»։

Ինչպես հայտնում է Defensacentral-ը, Մբապպեն ՊՍԺ-ից տեղափոխվելուց հետո իրեն երջանիկ չի զգում ակումբում և հասկանում է, որ դեռ չի արդարացնում իր վրա դրված սպասելիքները։ «Լիվերպուլը» պատրաստ է օգտվել դրանից։ Անգլիական գրանդը տրանսֆերային ռումբ են պատրաստում և աստղային ֆրանսիացու համար կարող են Մադրիդի «Ռեալին» առաջարկել 150 միլիոն եվրո։

Աղբյուրը նաև պարզաբանում է, որ, չնայած ամեն ինչին, ֆրանսիացու մտքերն առայժմ մնում են միայն մադրիդյան ակումբի հետ։

Լա Լիգայի այս մրցաշրջանում Մբապպեն Մադրիդի «Ռեալի» կազմում անցկացրել է 10 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։

Մբապպեն միացավ Մադրիդի «Ռեալին» այս ամառ՝ պայմանագիր կնքելով ազատ գործակալի կարգավիճակով։