Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» որոշումը՝ չմասնակցել «Ոսկե գնդակի» արարողությանը, որում իսպանացի ֆուտբոլիստը ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։
«Նրանք որոշում են կայացրել։ Նրանք չէին ցանկանում այստեղ լինել իրենց իսկ պատճառով։ Ես ընդունում եմ դա, և ես կենտրոնացած եմ միայն իմ ակումբի, իմ թիմակիցների և այն մարդկանց վրա, ովքեր այստեղ են և ուրախ են իմ հաղթանակի համար, այսքանը»,- Ռոդրիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։
Հիշենք, որ Ռոդրին 2008 թվականից ի վեր դարձավ անգլիական Պրեմիեր Լիգայի ակումբի առաջին ֆուտբոլիստը, ով արժանացավ «Ոսկե գնդակի» մրցանակին։ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը համապատասխան քվեարկությամբ զբաղեցրել է երկրորդ տեղը։