«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին և իտալական «Ֆիորենտինայի» ներկայիս դարպասապահ Դավիդ դե Խեան էմոջի է հրապարակել անգլիական ակումբից Էրիկ տեն Հագին հեռացնելուց հետո։
Հիշեցնենք, որ Դե Խեան «կարմիր սատանաների» կազմում հանդես է եկել 2011-ից 2023 թվականներին։ Անցած ամառ նա դարձավ «Ֆիորենտինայի» ֆուտբոլիստ։ Դարպասապահը հեռացավ «Մանչեսթեր Յունայթեդից» ազատ գործակալի կարգավիճակով և ամբողջությամբ բաց թողեց 2023/24 մրցաշրջանը՝ մնալով առանց ակումբի։
«Մանչեսթեր Յունայթեդը» նախօրեին՝ հոկտեմբերի 28-ին, հայտարարեց Էրիկ տեն Հագի հեռացման մասին։