Սերխիո Ագուերոն արձագանքել է Ռոդրիի՝ «Ոսկե գնդակը» ստանալուն

«Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոն արձագանքել է «Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիի՝ «Ոսկե գնդակը» ստանալուն։

«Արժանի մրցանակ։ Ռոդրին աշխարհի լավագույն խաղացողն է։ Ֆուտբոլը բոլորի համար է, ոչ միայն «Ռեալի»»,- Ագուերոյի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։

Հիշեցնենք, որ Մադրիդի «Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Վինիսիուս Ժունիորը քվեարկության արդյունքում զբաղեցրել է երկրորդ տեղը։ Ֆրանսիական France Football թերթի վարկածով նախորդ մրցաշրջանի վերջում աշխարհի լավագույն 5 լավագույն ֆուտբոլիստները ներառել են նաև՝ երրորդ տեղ՝ Ջուդ Բելինգհեմ (Ռեալ Մադրիդ), չորրորդ տեղ՝ Դանիել Կարվախալ (Ռեալ Մադրիդ), հինգերորդ տեղ՝ Էրլինգ Հոլանդ։ (Մանչեսթեր Սիթի»):