Մադրիդի «Ռեալի» ղեկավարները չափազանց դժգոհ են այս տարվա «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքներից։ Այս մասին հաղորդվում է Marca թերթի էջերում։
«Արքայական» ակումբն անարդար է համարում, որ հեղինակավոր մրցանակը չի շնորհվել հարձակվող Վինիսիուս Ժունիորին։
Մադրիդյան գրանդը որոշել է, որ France Football մրցանակն այլևս գոյություն չունի ակումբի համար։ Հիշեցնենք, որ հեղինակավոր մրցանակը նվաճել է «Մանչեսթեր Սիթին» ներկայացնող իսպանացի կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսը։
Վերջնական քվեարկության ժամանակ Վինիսիուսը զբաղեցրել է երկրորդ տեղը։ Վարկանիշի հաջորդներն են Ջուդ Բելինգհեմը, Դանի Կարվախալը և Էրլինգ Հալանդը։