Լամին Յամալը մեկնաբանել է «Ռեալի» հետ խաղում երկրպագուների ռասիստական վանկարկումները.
Միջադեպը տեղի է ունեցել Լա լիգայի 11-րդ տուրի խաղում, որում «Բարսելոնան» ջախջախել է 4։0 հաշվով։
Գոլից հետո, Մադրիդի «Ռեալի» երկրպագուները 17-ամյա ֆուտբոլիստին անվանել են «անիծյալ սևամորթ», «աղքատ սևական» և ասել. «Գնա լուսաֆորի մոտ՝ շարֆեր վաճառելու»։
«Ի վերջո, նա, ով խաղադաշտում է, ես եմ, և գոլը տոնողը նաև ես եմ։
Պետք չէ անհանգստանալ, երբ երկրպագուները հիմար բաներ են ասում:
Ընդհակառակը, եթե քեզ սա ասում են, նշանակում է, որ դու շատ լավ ես խաղում»,- ասել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Լամին Յամալը։