«Ատլետիկո Պարանաենսեի» կիսապաշտպան Ֆերնանդինյոն, ով նախկինում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», շնորհավորել է «Սիթիի» իսպանացի կիսապաշտպան Ռոդրիին՝ 2023/2024 մրցաշրջանի «Ոսկե գնդակ» մրցանակը ստանալու կապակցությամբ։
«Եվս մեկ մեծ ձեռքբերում շատ հաջող կարիերայում: Այսպես շարունակիր, Ռոդրի»,- գրել է Ֆերնանդինյոն X սոցիալական ցանցում: