Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելլին պատրաստվում է միանալ «Ջենոային», սակայն թիմի մարզիչ Ալբերտո Ջիլարդինոն կարծում է, որ դա չի լուծի իր բոլոր խնդիրները:
Հիշեցնենք, որ «Ջենոային» շատ լուրջ կադրային կորուստներ են սպասվում, քանի որ թիմի առնվազն յոթ խաղացողներ վնասվածք են ստացել։
«Եթե նա գալիս է եռանդով և ներդրում անելու ցանկությամբ, կարող է արժեքավոր հաձակվող դառնալ, բայց, այնուամենայնիվ, դա չի լուծի բոլոր խնդիրները:
Եվ, ամեն դեպքում, իմ առաջնահերթությունը մնում է թիմային խաղը, այլ ոչ թե մեկ խաղացողը»,- Ջիլարդինոյի խոսքը մեջբերում է derbyderbyderby.it-ը։ Ներկայումս «Ջենոան» Իտալիայի Ա Սերիայի առաջնության մրցաշարային աղյուսակի տասնութերորդ տեղում է: