Դիեգո Սիմեոնեն կրկնել է իր հակառեկորդը

Մադրիդի «Ատլետիկոն» հերթական պարտությունը կրեց Իսպանիայի առաջնության տասնմեկերորդ տուրում: Դիեգո Սիմեոնեի թիմը արտագնա խաղում նվազագույն տարբերությամբ պարտվեց «Բետիսին»։

Ինչպես պարզվեց, սա «Ատլետիկոյի» համար արդեն 24-րդ պարտությունն էր այս օրացուցային տարում։ Այս պարամետրով նա կրկնեց իր հակառեկորդը թիմի ղեկին աշխատած ամբողջ տարիների ընթացքում։ Նախկինում 24 պարտություն են ունեցել նաև 2021 և 2022 թվականները։

Հիշեցնենք, որ Դիեգո Սիմեոնեն ակումբի ղեկավարությունը ստանձնել է 2012 թվականի սկզբին։ Նրա օրոք Մադրիդի «Ատլետիկոն» երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն և երկու անգամ հասել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ։