Էդուարդո Կամավինգա. «Եղբայրս, դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես»

Էդուարդո Կամավինգան համաձայն չէ «Ոսկե գնդակի» արդյունքների հետ:
Մրցանակը բաժին է հասել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին։ Երկրորդ տեղում էր Մադրիդի «Ռեալի» վինգեր Վինիսիուսը։

«ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ»

Եղբայրս, դու աշխարհի լավագույն ֆուտբոլիստն ես, և ոչ մի մրցանակ չի կարող մարտահրավեր նետել դրան: Ես սիրում եմ քեզ, եղբայր»,- գրել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը X-ում՝ հրապարակելով Վինիսիուսի հետ լուսանկարը։