Հայտնի են դարձել «Ոսկե գնդակի» քվեարկության ժամանակ հինգերորդից յոթերորդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստները։ Յոթերորդ տեղում է Միլանի «Ինտերի» և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լաուտարո Մարտինեսը։
Նախորդ մրցաշրջանի վերջում Լաուտարոն դարձավ Իտալիայի չեմպիոն, իսկ ամռանը նվաճեց Ամերիկայի գավաթը։ Վեցերորդ տեղը զբաղեցրել է Ֆրանսիայի չեմպիոն, այժմ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։
Հինգերորդ տեղը զբաղեցնում է «Մանչեսթեր Սիթիի» կազմում Անգլիայի չեմպիոն Էրլինգ Հոլանդը։ Հիշեցնենք, որ արարողության տեքստային հեռարձակումն իրականացնում է մեր պորտալը։ Ի դեպ, ինքը՝ նորվեգացի Հալանդը, ինչպես Մբապեն, արարողությանը ներկա չէ։