France Football. Ռոդրին՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ

Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթիիի» 28-ամյա կիսապաշտպան Ռոդրին (Ռոդրիգո Էրնանդես) ճանաչվեց 2023/2024 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։

Ռոդրին 2023/2024 մրցաշրջանում անցկացրել է 63 խաղ` ներառյալ թե՛ «Մանչեսթեր Սիթիի», թե՛ Իսպանիայի հավաքականի կազմում անցկացրած խաղերը։ Կիսապաշտպանը խփել է 8 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում։

Ռոդրին «Մանչեսթեր Սիթիի» հետ դարձել է Անգլիական Պրեմիեր Լիգայի չենպիոն և Իսպանիայի հավաքականի հետ նվաճել է Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։