Իսպանական մամուլը տեղեկություն է հրապարակել «Ոսկե գնդակի» վերջնական քվեարկության արդյունքների մասին։
Աղբյուրներից մեկի համաձայն՝ հեղինակավոր մրցանակը ստացել է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրի Էրնանդեսն է, իսկ լավագույն եռյակը եզրափակել է կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը։ Սակայն մեկ այլ աղբյուր վկայում է այլ արդյունքների մասին։
Ըստ այդ տեղեկությունների՝ քվեարկության արդյունքում առաջին տեղում հայտնվել է Ռոդրին։ Երկրորդը Վինիսիուսն է և Երրորդը՝ Բելինգհեմը։ Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 28-ին, Փարիզում տեղի կունենա «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը։
Հիշեցնենք, որ նախորդ տարի հեղինակավոր մրցանակը նվաճել էր արգենտինացի Լիոնել Մեսսին։