Քրիս Սաթոն․ «Գարնանը նրանք կսկսեն ջարդել բոլորին 4։0 կամ 5։0 հաշվով»

Անգլիայի առաջնությունում կայացան իններորդ տուրի հանդիպումները, կենտրոնական հանդիպումը «Արսենալ» – «Լիվերպուլ» խաղն էր, որն ավարտվեց մարտական ​​ոչ-ոքի՝ 2:2 հաշվով։

Անգլիական Պրեմիեր Լիգայի նախկին ռմբարկու Քրիս Սաթոնը վրդովված է հանդիպման այս արդյունքներից, նա մտավախություն ունի, որ դրանից կշահի «Մանչեսթեր Սիթին», որի համար մրցակիցները ճանապարհ են բացում։

«Ինչպես հասկացա, «Արսենալն» ու «Լիվերպուլը» պարզապես չեմպիոնական տիտղոսն են մատուցում «Մանչեսթեր Սիթիին»: Վերջիններս հիմա այնքան ձանձրալի են, բայց հաղթում են։ Իսկ գարնանը, ինչպես միշտ, նրանք կսկսեն ջարդել բոլորին 4։0 կամ 5։0 հաշվով»,- Սաթոնի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։