Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Միկել Մերինոն կիսվել է իր հույզերով՝ թիմի կազմում իր դեբյուտային գոլը խփելուց հետո։
Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի «Լիվերպուլի» դեմ հանդիպման 43-րդ րոպեին իսպանացին խփեց «Լիվերպուլի» դարպասը՝ հաշիվը դարձնելով 2։1 հօգուտ «զինագործների»։ Կիսապաշտպանի գոլը քիչ էր մնում, որ հաղթական համարվեր, սակայն լոնդոնցիների առավելությունը զրոյացրեց Մոհամեդ Սալահը, ով 81-րդ րոպեին գրավեց Դավիդ Ռայայի դարպասը:
«Խառը զգացմունքներ կան։ Ես շատ ուրախ եմ, որ իմ առաջին գոլը խփեցի «Արսենալի» կազմում մեր երկրպագուների առաջ, բայց հիասթափված եմ, որ չվաստակեցինք երեք միավորը: Անհավանական մթնոլորտ էր «Էմիրեյթսում»։ Եկեք կենտրոնանանք դրականի վրա և շարժվենք առաջ»,- գրել է Մերինոն, ով օգոստոսին «Արսենալ» է տեղափոխվել «Ռեալ Սոսյեդադից»: