«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հաուին հարց են ուղղել Սանդրո Տոնալիի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին։ Ըստ լուրերի՝ Լա Լիգայի գրանդը դիտարկում է իտալացի կիսապաշտպանին 2025 թվականի ամռանը ձեռք բերելու հնարավորությունը։
«Սա նորություն է ինձ համար, բայց ես դրա մասին չեմ մտածում։ Ես փորձում եմ Սանդրոյին ինտեգրել թիմին որակազրկումից հետո: Վերջին մի քանի հանդիպումներում նա իսկապես լավ տեսք ունի, և ես իսկապես գոհ եմ նրանից, թե ինչպես է նա ընտելանում: Նա հիանալի վերաբերմունք ունի։
Հուսով եմ, որ նրա ապագան կապված է մեր ակումբի հետ»,- Հաուի խոսքերն է մեջբերում Goal-ը՝ հղում անելով Chronicle Live-ին: Նշենք, որ Սանդրո Տոնալիի պայմանագիրը «Նյուքասլի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականը: