Դել Պիերո․ «Նրանք բնավորություն դրսևորեցին»

Թուրինի «Յուվենտուսի» լեգենդար նախկին ֆուտբոլիստ Ալեսանդրո դել Պիերոն կիսվել է իր տպավորություններով Ա Սերիայի՝ տուրի կենտրոնական հանդիպումից հետո, որում «Յուվենտուսը» դժվարությամբ կարողացել է խուսափել պարտությունից։

«Ինտերը» առաջ անցավ 4:2 հաշվով և կարող էր հինգերորդը խփել, բայց բաց թողեց իր հնարավորությունները, ինչի համար պատժվեց 71-րդ և 82-րդ րոպեներին Քենան Յիլդիզի գոլերով:

«Ինտերը 4:2 հաշվով ստեղծեց հինգ-վեց հնարավորություն: Յուվենտուսը կարող էր բաց թողնել հինգերորդը, բայց, «Ինտերի» համար Դի Գրեգորիոն որոշ դրվագներում պարզապես փակել էլ հաջողության բոլոր ուղիները: Ի վերջո Յիլդիզի գլխավորությամբ «Յուվենտուսը» փայլուն ֆուտբոլ ցուցադրեց։ Նրանք չհանձնվեցին, նրանք բնավորություն դրսևորեցին»,- ասել է դել Պիերոն՝ հանդիպումից հետո խոսելով Sky Sport-ի եթերում: