Իվան Յուրիչը մեկնաբանել է իր հեռացման մասին լուրերը

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Իվան Յուրիչը պատասխանել է իր հնարավոր պաշտոնանկության մասին հարցին: Հռոմեացիները կիրակի օրը կայացած Ա Սերիայի իններորդ տուրի խաղում 1:5 հաշվով պարտվեցին «Ֆիորենտինային»։

Խաղի ավարտից հետո ԶԼՄ-ներում տեղեկություններ հայտնվեցին Յուրիչի մոտալուտ հեռացման մասին, ով նշանակվել էր բոլորովին վերջերս՝ անցյալ ամսվա կեսերին։ «Հրաժարա՞կ. Ես ընդհանրապես չէի մտածում այդ մասին։ Մի վատ երեկո պարտադիր չէ, որ ամեն ինչ արմատապես փոխի։ Եղան և՛ լավ, և՛ վատ հանդիպումներ։ Միանգամայն վստահ եմ, որ թիմն աջակցում է ինձ»,- Յուրիչի խոսքերն է մեջբերում լրագրող Ալֆրեդո Պեդուլլան։

հիշեցնենք, որ ինը տուրից հետո «Ռոման» տասը միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 11-րդ տեղը։