«Յուվենտուսի» հարձակվող Քենան Յըլդիզը «Ինտերի» հետ խաղում փրկել է իր թիմին պարտությունից։ Երիտասարդ ֆուտբոլիստը փոխարինման է դուրս եկել հանդիպման 62-րդ րոպեին 4։2 հաշվի ժամանակ՝ հօգուտ ներաձուրիների։ Ընդամենը ինը րոպե անց թուրք հարձակվողը կարողացավ մեկ գնդակ հետ բերել, իսկ 82-ին հարձակվողը վերջնական արդյունքը պատկերեց ցուցատախտակի վրա՝ 4:4:
Ըստ Opta-ի՝ Յըլդիզը դարձել է պատմության մեջ ամենաերիտասարդ խաղացողը (19 տարեկան 176 օրական), ով մեկից ավելի գոլ է խփել «Յուվենտուսի» կազմում Սերիա Ա-ի շրջանակներում։
Քենան Յիլդիզը բոլոր մրցաշարերում ընթացիկ մրցաշրջանի 12 խաղում խփել է երեք գոլ և երկու գոլային փոխանցում: