Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, կայացավ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպումը, որում խաղացին Մադրիդի «Ռեալն» ու «Բարսելոնան»:
Մադրիդի ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունինը խաղը սկսեց մեկնարկային կազմում և բաց թողեց չորս գնդակ, ինչն ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսին դրդել է մտածել նոր դարպասապահ գնելու մասին, հաղորդում է Realmadridexclusivo-ն։
Այս հանդիպումից հետո նախագահ Պերեսը մրցակցությունը մեծացնելու համար որոշեց ձեռք բերել ևս մեկ դարպասապահ, խոսքը Լյուլ Շևալյեի մասին է։ Չնայած «Ռեալի» հետ Լունինի պայմանագրի երկարաձգմանը, ակումբը չի բացառում նրա հեռանալը։
Հաշվի առնելով Տիբո Կուրտուայի հաճախակի վնասվածքները՝ Շեվալյեն մոտ ապագայում մեկնարկային կազմում տեղ ունենալու հավակնորդ է։
Այս մրցաշրջանում Շևալյեն անցկացրել է 16 հանդիպում, բաց է թողել 15 գնդակ և անառիկ է պահել դարպասը 7 խաղում։