Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Լիվերպուլի» ֆուտբոլիստը կտեղափոխվի «Ռեալ»

«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ, իսկ այժմ ֆուտբոլային փորձագետ Ջեյմի Կարագերը կարծում է, որ թիմի աջ պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը պատրաստ է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ»։

«Կարծում եմ՝ Վիրջիլ վան Դեյկն ու Մոհամեդ Սալահը կմնան։ Բայց որքան երկար շարունակվի Տրենտի շուրջ այս ամբողջ իրավիճակը, այնքան իմ համոզմունքն ավելի է ուժեղանում, որ նա կտեղափոխվի Մադրիդի «Ռեալ»: Սա միանշանակ կնեղացնի երկրպագուներին»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 25-ամյա անգլիացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը», ում գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ ավարտվում է հաջորդ ամառ։