«Ռեալի» կիսապաշտպանը կարող է տեղափոխվել ԱՊԼ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Արդա Գյուլերը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում։ Այս մասին հաղորդվում է Todofichajes-ը:

Աղբյուրի համաձայն՝ 19-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է «Լիվերպուլը»: Անգլիական թիմի ղեկավարությունը պատրաստ է 70 մլն եվրո հատկացնել ֆուտբոլիստին ձեռք բերելու համար։

Նշվում է, որ իսպանական գրանդը իր ֆուտբոլիստի գնահատում է 80 մլն եվրո:

Ֆուտբոլիստը «Ռեալ» է տեղափոխվել նախորդ ամառ։