«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը խոսել է «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետայի մասին ԱՊԼ-ում «մերսիսայդցիների»՝ «Արսենալի» հետ ոչ-ոքիից հետո (2:2):
««Արսենալի» խաղը հետաքրքիր էր դիտել, ես երկար էի մտածում այդ մասին, քանի որ Միկել Արտետան աշխատում էր Պեպ Գվարդիոլայի հետ, և մենք կարծում էինք, որ նա Գվարդիոլայի աշակերտն է։
Բայց եթե մտածեք վերջին 15 տարիների երկու ամենահաջողակ մարզիչների մասին, ապա մի կողմում մենք ունենք Պեպ Գվարդիոլան, մյուս կողմից՝ Ժոզե Մոուրինյոն:
Միկել Արտետան աստիճանաբար վերածվում է Ժոզե Մոուրինյոյի ոճով մարզիչի: Ոչ ոք չէր կարծում, որ դա տեղի կունենա: Այսօր երկրորդ խաղակեսում նրանք նահանջեցին»,- Կարագերի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: