Մուհամեդ Սալահի նոր ցուցանիշը Պրեմիեր Լիգայում

Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Արսենալը» մրցեց «Լիվերպուլի» հետ (2:2):

Հյուրերի կազմից գոլի հեղինակ է դարձել Մուհամեդ Սալահը: Սա նրա 163-րդ գոլն էր Պրեմիեր Լիգայում։

Սալահը Պրեմիեր Լիգայում խփած գոլերով այժմ զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը՝ հավասարվելով Ռոբի Ֆաուլերին։

Ավելի շատ գոլեր են խփել միայն Թիերի Անրին (175), Ֆրենկ Լեմպարդը (177), Սերխիո Ագուերոն (184), Էնդի Քոուլը (187), Ուեյն Ռունին (208), Հարի Քեյնը (213) և Ալան Շիրերը (260):