Քոուլ Պալմեր. «Շնորհակալություն համեմատության համար»

«Չելսիի» կիսապաշտպան Քոուլ Պալմերը Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրի խաղում «Նյուքասլի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) արձագանքել է այն փաստին, որ իրեն համեմատում են լոնդոնյան ակումբի և Իտալիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Ջանֆրանկո Զոլայի հետ:

Այս հանդիպմանը Պալմերը խփեց հաղթական գոլը և արդյունավետ գործողությունների քանակով (7 գոլ, 5 գոլային փոխանցում) գրավեց առաջին տեղը Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում։

«Ես գիտեմ, որ նա ՖԻՖԱ-ի լեգենդներից մեկն է, ուստի նա պետք է լավը լիներ: Ճիշտն ասած, ես նրա խաղը չտեսա: Բայց բոլորն ասում են, որ նա հիանալի ֆուտբոլիստ էր, ուստի շնորհակալություն համեմատության համար»,- ասել է Պալմերը Sky Sports-ի եթերում:

Զոլան հանդես է եկել «Չելսիում» 1996-ից 2003 թվականներին և թիմի հետ նվաճել 6 տիտղոս: