MLS-ի «Ֆիլադելֆիա Յունիոն» ակումբը հայտարարել է դարպասապահ Հոլդեն Թրենտի մահվան մասին։
Դարպասապահը մահացել է 25 տարեկան հասակում։
«Մենք մեր խորին ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին, հարսնացուին և ընկերներին:
Հոլդենի ընկերների և ընտանիքի նկատմամբ հարգանքից ելնելով` մենք այլևս հայտարարություններ չենք անելու և խնդրում ենք, որ հարգեք նրանց գաղտնիությունը, մինչ նրանք վշտացած են»,- ասվում է ակումբի տարածած հաղորդագրության մեջ: