«Լիվերպուլի» կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը կրկին խոսել է իր ապագայի մասին։
«Ես բացարձակ հանգիստ եմ։ Տեսնենք, թե ինչ կլինի մրցաշրջանի ավարտին։ Հիմա ես հաճույք եմ ստանում ֆուտբոլից, ինձ լավ եմ զգում ֆիզիկապես և հոգեպես։
Ես հաճույք եմ ստանում խաղից, քանի որ ինձ դուր է գալիս մեր խաղն ու իմ խաղը»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ Վան Դեյկի գործող պայմանագիրը «Լիվերպուլի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի կեսերը։