«Լիվերպուլի» հարձակվող Մուհամեդ Սալահը կրկին գոլի հեղինակ է դարձել «Արսենալի» դեմ խաղում։
Opta-ի փոխանցմամբ՝ Սալահն արդեն 11 գոլ է խփել Պրեմիեր Լիգայի «Արսենալի» դեմ անցկացրած 15 խաղում։ Պրեմիեր լիգայի «զինագործների» հետ հանդիպումներում ավելի հաճախ գոլեր են խփել միայն Հարի Քեյնը (14) և Ուեյն Ռունին (12)։
Հիշեցնենք, որ Սալահը այս մրցաշրջանում Անգլիայի լավագույն ռմբարկուների ցուցակում հինգերորդն է՝ վեց գոլով։