Էրիկ տեն Հագ․ «Երբ դուք պարտվում եք 0։1 հաշվով, ձեզ հարկավոր է ավելի շատ անհատական ​​հմտություններ»

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը Պրեմիեր Լիգայի 9-րդ տուրում «Վեսթ Հեմից» կրած պարտությունից հետո (1:2) ամփոփել է հանդիպումը։

«Այս մրցաշրջանում երեք անգամ մենք մեզ անարդար իրավիճակում ենք զգացել։ Մենք պետք է գոլ խփեինք, սակայն չկարողացանք առաջին կեսում գրավել մրցակցի դարպասը։ Կարծում եմ, եթե առաջինը մենք բացեինք հանդիպման հաշիվը, ապա այլ արդյունք կգրանցվեր։

Երկրորդ խաղակեսում պարտադրեցինք ամբողջ խաղը։ Երբ դուք պարտվում եք 0։1 հաշվով, ձեզ հարկավոր է ավելի շատ անհատական ​​հմտություններ, թիմային բնավորություն և ճկունություն՝ խաղ վերադառնալու համար»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում BBC-ն։