«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը «Ռեալի» նկատմամբ տոնած խոշոր հաղթանակից հետո իր ֆուտբոլիստներին լրացուցիչ հանգստի օր չի տվել։
Ինչպես հայտնում է լրագրող Խավի Միգելին, այսօրվա մարզմանը կատալոնական թիմի ֆուտբոլիստները փորձել են լրացուցիչ հանգստյան օր ստանալ, սակայն Ֆլիկը մերժել է։
Հաջորդ հանդիպումը «Բարսելոնան» կանցկացնի նոյեմբերի 3-ին՝ «Էսպանյոլի» դեմ։