Մադրիդի «Ռեալի» մարզչական շտաբը բացահայտել է Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի հանդիպման ժամանակ ի հայտ եկած հիմնական խնդիրները, որոնց պատճառով «սերուցքայինները» պարտվեցին «Բարսելոնային», – հայտնում է Marca-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ակումբը մտահոգված է ֆուտբոլիստների ֆիզիկական վիճակով, ինչպես նաև որակյալ վերականգնման հնարավորության բացակայությամբ։
«Բարսելոնայի» հետ խաղից առաջ «Ռեալի» ֆուտբոլիստները մարզվում էին, թե ինչպես խաղալ «բլաուգրանայի» բարձր պաշպանական գծի հետ, որպեսզի չհայտնվեն խաղից դուրս վիճակում։
Սակայն կատալոնական ակումբի հետ հանդիպման ժամանակ «Լոս Բլանկոսի» ֆուտբոլիստները կորցրել են կենտրոնացումը և չեն կատարել անհրաժեշտ պահանջները, ինչը մտահոգում է նաև մարզչին։