«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը բարձր է գնահատել ակումբի երկրպագուներին, ովքեր եկել էին «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտ։
Երեկ կատալոնական ակումբը Լա Լիգայի 11-րդ տուրում ջախջախիչ հաղթանակ տարան Մադրիդի «Ռեալի» նկատմամբ (4:0)։
«Բարսելոնայ» 17-ամյա հարձակվողը գոլի հեղինակ է դարձել խաղի 77-րդ րոպեին՝ դառնալով «Էլ-Կլասիկոների» պատմության ամենաերիտասարդ գոլահարը։
«Մենք եկել էինք հաղթելու համար և շատ վստահ էինք: Երբ խփեցինք երկրորդ գոլը, հասկացանք, որ ցանկանում ենք որքան հնարավոր է շատ գոլեր խփել։
Շատ հաճելի է, երբ մեր երկրպագուներին ավելի հստակ ենք լսում, քան մրցակցի երկրպագուներին իրենց մարզադաշտում։ Սա անհավանական բան է, ուստի մենք շատ գոհ ենք»,- ասել է Յամալը: