Ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին կարծում է, որ Վինիսիուս Ժունիորն արժանի է «Ոսկե գնդակին»:
«Վինիսիուսը գոլ խփեց Չեմպիոնների լիգայի եզրափակչում և հիանալի խաղ ցուցադրեց «Բավարիայի» դեմ կիսաեզրափակիչում։
Այնպես որ, կարծում եմ, որ նա հաղթելու լավագույն հնարավորություններն ունի»,- ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ «Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզում։