«Բարսելոնայի» դարպասապահ Վոյցեխ Շչեսնին ծխել է հանդերձարանում, երբ կատալոնացիները տոնելիս են եղել հաղթանակը Մադրիդի «Ռեալի» հետ Իսպանիայի Պրիմերայի 11-րդ տուրի խաղում։
Նախկինում լեհ ֆուտբոլիստը հայտարարել էր, որ մտադիր չէ հրաժարվել վատ սովորությունից՝ բացատրելով, որ դա չի ազդում իր խաղամակարդակի վրա։ Շչեսնին նաև նշել է, որ փորձում է ծխելը թաքցնել ուրիշներից։
Հիշեցնենք, որ 34-ամյա դարպասապահը «Բարսելոնային» է միացել այս հոկտեմբերին ազատ գործակալի կարգավիճակով։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը: