Իսպանիայի հավաքականի և «Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելան նշել է ընթացիկ մրցաշրջանում լոնդոնյան ակումբի գլխավոր նպատակը, ինչպես նաև կիսվել «Չելսիի» ճամբարում գտնվելու իր հույզերով։
«Մենք բոլորս երազում ենք գավաթներ նվաճելու մասին։ Մենք գիտենք, թե որքան դժվար է հաղթել առաջնությունում։
Կան թիմեր, որոնք երկար ժամանակ աշխատում են նույն նախագծի վրա, նման մի քանի օրինակներ ունենք մեր առջև, բայց մեր նպատակը միանշանակ հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայում խաղալն է։
Սա շատ կարևոր է մեզ համար։Ես շատ երջանիկ եմ «Չելսիում»։ Իմ ընտանիքն այստեղ երջանիկ է։ Մենք լավ երկրպագուներով թոփ ակումբում ենք։
Հուսով եմ, որ կարող եմ երկար մնալ այստեղ»,- Կուկուրելյայի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։