«Չելսիի» նախկին հարձակվող, լեգենդ Դիդյե Դրոգբան խոսել է «Ոսկե գնդակի» և Լիոնել Մեսսիի և Կրիշտիանու Ռոնալդուի՝ հավակնորդների ցանկում չլինելու մասին։
«Մենք կկարոտենք Մեսսիին և Կրիշտիանուին, բայց կարծում եմ, որ շատ խաղացողներ ուրախ կլինեն իմանալ, որ այս երկու լեգենդների հեռանալուց հետո «Ոսկե գնդակը» նվաճելու նրանց շանսերը մեծացել են»,- ասել է «Չելսիի» նախկին հարձակվողը։
Հիշեցնենք, որ ո՛չ Մեսսին, ո՛չ Ռոնալդուն 2003 թվականից ի վեր առաջին անգամ չկան «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում։