«Ատալանտան» հաստատել է իր հետաքրքրությունը Դանիել Մալդինիի նկատմամբ

«Ատալանտան» հաստատել է իր հետաքրքրությունը Դանիել Մալդինիի նկատմամբ: 23-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Միլանի» ակադեմիայի սան է, Պաոլոյի որդին և Չեզարե Մալդինիի թոռը։ Այս ամառ խաղացողը տեղափոխվել է «Մոնցա»։

«Նա հսկայական տաղանդով երիտասարդ է, որը գալիս է հեղինակավոր ընտանիքից, որը ներկայացնում էր իտալական ֆուտբոլի լավագույն կողմը, ուստի, բնականաբար, «Ատալանտան» հետևում է նրան:

Մենք ուրախ ենք, որ նա լավ է հանդես գալիս, բայց հուսով ենք, որ հաջորդ խաղում նա այնքան էլ լավ հանդես չի գա՝ հաշվի առնելով, որ մեր մրցակիցն է լինելու», – ասել է «Ատալանտայի» տնօրեն Լուկա Պերկասին Sky Sport Italia-ին տված հարցազրույցում

«Ատալանտայի հաջորդ խաղը Ա Սերիայում կկայանա չորեքշաբթի օրը «Մոնցայի» դեմ, սակայն Մալդինիի մասնակցությունը կասկածի տակ է՝ ուսի վնասվածքից հետո:

Դանիել Մալդինին այս մրցաշրջանում մասնակցել է Ա Սերիայի 7 հանդիպման, ինչպես նաև իր նորամուտը նշել է Ազգերի Լիգայում Իտալիայի հավաքականի կազմում։