Լա Լիգան դատապարտել է Լամին Յամալի նկատմամբ ռասիզմը։
Ինչպես հայտնի էր դարձել, «Բարսայի» ֆուտբոլիստը ռասայական բռնության է ենթարկվել իր թիմի երրորդ գոլից հետո։ Յամալին անվանել են «անիծված սև» և «աղքատ սևական»:
«Ռեալ Մադրիդ» – «Բարսելոնա» խաղի ժամանակ տեղի ունեցած իրադարձությունների պատճառով, որոնք ներառում էին անընդունելի ռասիստական պահվածք, Լա Լիգան կհայտնի ոստիկանությանը վիրավորանքների և ռասիստական ժեստերի մասին և կտեղեկացնի Ատելության դեմ ուղղված հանցագործությունների և խտրականության դատախազին:
Լա Լիգան խստորեն դատապարտում է այս իրադարձությունները Սանտիագո Բեռնաբեուում և հաստատակամ է մնում իր հանձնառության մեջ՝ արմատախիլ անելու ռասիզմի և ատելության բոլոր դրսեւորումները մարզադաշտերում և դրանից դուրս: Սպորտում այս չարիքի համար տեղ չկա»,- ասվում է Լա Լիգայի հայտարարության մեջ: