Լոնդոնի «Չելսիի» պաշտպան Բեն Չիլվելը ներկայումս քիչ խաղային ժամանակ է ստանում ակումբում, այդ պատճառով 27-ամյա ֆուտբոլիստը մտածում է ձմեռային տրանսֆերային պատուհանում ակումբային գրանցումը փոխելու հնարավորության մասին։
Ինչպես հաղորդում է Transfer News Live-ը՝ վկայակոչելով TEAMtalk-ին, հունվարին Չիլվելը կարող է տեղափոխվել Լոնդոնից մեկ այլ ակումբ՝ «Վեսթ Հեմ», որը լավագույնս չի սկսել մրցաշրջանը և ներկայումս Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի 16-րդ տեղում է:
Հիշեցնենք, որ պաշտպանը «Չելսին» ներկայացնում է 2020 թվականի օգոստոսի վերջից՝ «Լեսթերից» տեղափոխվելուց հետո։